ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   21:23 • 16.05.24 Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Սփյուռք կապին, Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը։
-
Իրադարձային   20:12 • 16.05.24 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն   20:09 • 16.05.24 Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Այս ապօրինի գործընթացի արդյունքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք։
-
Քաղաքականություն   20:00 • 16.05.24 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային   19:27 • 16.05.24 Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄ Միևնույն ժամանակ մեր գործընկերներին հորդորում ենք չտրվել սադրանքներին, դրսևորել զգույշ և զուսպ վարքագիծ, վերահսկել էմոցիաները, ամենածանր ու զգայուն իրավիճակում անգամ չխախտել լրագրողի էթիկայի կանոնները:
-
Տնտեսություն   19:11 • 16.05.24 Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքված այս համաձայնագիրն արդեն թվով 15-րդն է 2000թ.-ից մինչ օրս, իսկ, ընդհանուր առմամբ, հիշյալ գործընկերոջից ներգրավված միջոցները սույն պայմանագրով կհասնեն 83.0 մլն ԱՄՆ դոլարի:
-
Իրադարձային   18:47 • 16.05.24 Ֆիցոյի կյանքը մի կերպ են փրկել․ նա արդեն խոսում է․ Սլովակիայի նախագահ Ավելի վաղ Պելեգրինին ասել էր, որ վարչապետ Ֆիցոյի առողջական վիճակը, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, դեռևս ծանր է, նա կարճատև այց է կատարել քաղաքական գործչին, որի ընթացքում մի քանի րոպե զրուցել է նրա հետ։
-
Իրադարձային   18:37 • 16.05.24 Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Որոշ ժամանակ անց ժամանեցին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման կենտրոնի աշխատակիցները, ովքեր ասում էին, որ խնդրի մասին իրենք շուտվանից գիտեն, ու մի անգամ էտել են այդ վտանգավոր ծառը:
-
Տնտեսություն   18:32 • 16.05.24 Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցերի:
-
Քաղաքականություն   18:26 • 16.05.24 Կիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման Թաթոյան Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք:
-
Քաղաքականություն   17:51 • 16.05.24 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել